7,5 մագնիտուդով երկրաշարժ է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա էր: Դրա էպիկենտրոնը գտնվում էր ծովի հատակում՝ Սուլավեսի կղզու Պալու քաղաքից 78 կմ հեռավորության վրա: Ինդոնեզիայում ցունամիի սպառնալիք է հայտարարված: