Նարոն իսպանական ոչ մեծ քաղաքի իշխանությունները համատարած «նիհարում» են հայտարարել. մինչեւ 2020 թվականը դրա բնակիչները պետք Է ընդհանուր առմամբ 100 հազար կիլոգրամ քաշ գցեն: Այդ մասին հայտնել Է The Local տեղեկատվական պորտալը:
Գալիսիա ինքնավար հանրակցությում գտնվող քաղաքում ապրում Է մոտավորապես 40 հազար մարդ: Նրանցից ինը հազարն ավելորդ քաշ ունի, իսկ երեք հազարը տառապում Է ճարպակալությունից: Նախագծին միացել Է չորս հազար մարդ՝ քաղաքի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:
Նախագծի վրա ուշադրություն հրավիրելու համար քաղաքագլուխը եւ նրա օգնականները Նարոնի կենտրոնական հրապարակում հրապարակավ կշռվել են հսկայական կշեռքների վրա: Ծրագրի շրջանակներում բժիշկները բնակիչների համար կազմում են սնվելու եւ մարզումների անվճար անհատական պլան: Ծրագրի մասնակիցները կանոնավոր կերպով կշռվելու են գալիս քաղաքի բուժհաստատություններ: Նարոնի 18 ռեստորաններ փոխել են իրենց ճաշացանկը եւ դրանում ներառել ավելի շատ օգտակար ցածրկալորիական ճաշատեսակներ՝ ծովամթերքից:
Ծրագիրը գործում Է նաեւ դպրոցներում: Դասամիջոցների ժամանակ ուսուցիչներն աշակերտների հետ միասին զբոսնում են ծովափին, ուսումնական օրվա ընթացքում դպրոցականներին մեկ ժամ Է տրվում սպորտով զբաղվելու համար: Առավոտից աշակերտներին անվճար միրգ են բաժանում: