Ինչպես հայտնում է Mirror-ը, դա տեղի է ունեցել օրենքն ընդունելուց մի քանի ամիս անց: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շուրջ 25 000 ԱՄՆ դոլար է հատկացրել 2 000 ներարկման համար, որի միջոցով հանցագործ տղամարդկանց կենթարկեն պատժի: Առաջին վճիռն արդեն կայացվել է: Ի տարբերություն Ղազախստանի, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, հանցագործն ինքը կարող է ընտրել պատժի ձևը:
Նշենք նաև, որ քիմիական ամորձատումը չի կարող համեմատվել վիրաբուժական միջամտության հետ, քանի որ առաջինի դեպքում մարդը կարող է շարունակել իր սեռական կյանքը: Օրենքը Ղազախստանի իշխանությունը կիրառեց, քանի որ այդ երկրում կտրուկ աճել են նմանատիպ այլասերումների դեպքերը:
trendru.info
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը