#1 Ռոմանտիկ մարդ եք, ով ապրում է բարդ աշխարհում, ուր ոչ բոլորն են բարյացակամ: Թույլ մի տվեք, որ չար լեզուներն ազդեն ձեր սիրո վրա, դիմակայեք հարվածին: Թող սերը ձեր ոգեշնչման աղբյուրը դառնա:
#2 Ձեզ ցավ են պատճառել, կոտրել սիրտը: Այդ պատճառով զգուշանում եք շրջապատից, ամբողջությամբ չեք անկեղծանում: Այո’, այս աշխարհում շատ են վատ մարդիկ, բայց կան նաև լավերը: Թույլ տվեք ձեզ անկեղծանալ:
#3 Ձեր սերը վառ է, կրքոտ: Բայց այն հաճախ չեն գնահատում, քանի որ սեր եք նվիրում սխալ մարդկանց: Անշահախնդիր սերն նվիրելը, իհարկե, հրաշալի է, բայց թույլ մի տվեք խաբել ձեզ: Թույլ մի տվեք անարդար վերաբերմունք ձեր նկատմամբ: Կարողացեք ճանաչել մարդկանց:
#4Բարեխիղճ եք, երբեք չեք մոռանում մյուսների մասին: Սա ձեր ամենալավ գծերից է, բայց սիրային հարաբերություններում հաճախ եք անցնում սահմանները: Զուգընկերոջը խեղդում եք ձեր սիրով: Ի վերջո նա կա՛մ կփախչի, կա՛մ կվերածվի անօգնական երեխայի:
#5 Չափազանց բարձր պահանջներ եք առաջադրում շրջապատին, ինչի հետևանքով հաճախ են կոնֆլիկտներ առաջանում: Իհարկե, պետք չէ համաձայնել ավելի քիչ բանի, քան արժանի եք, բայց հարկավոր է նաև պատրաստ լինել նոր փորձի համար: Թույլ տվեք մարդկանց դրսևորել իրենց: Նրանց չափազանց խիստ մի դատեք: Հավատացեք, որ նրանք կարող են հաճելիորեն զարմացնել ձեզ:
#6Մեկ ուրիշին իսկապես սիրելու համար հարկավոր է նախ ինքներդ ձեզ սիրել: Հետաքրքիր, լավ մարդ եք: Ձեր հոգին առեղծված է, որը մարդիկ ցանկանում են բացահայտել: Փորձեք ինքնավստահություն ձեռք բերել, այդքան պահանջկոտ մի եղեք ձեր նկատմամբ:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը