#1 Եթե ընտրել եք այս պատկերը, հնարավոր է՝ մերժվածություն եք զգացել նրանց կողմից, ովքեր ձեզ համար կարևար են եղել: Ամենայն հավանականությամբ, ցածր ինքնագնահատական ունեք, ձեզ համար դժվար է շփվել մյուսների հետ. իրականում միշտ վախենում եք մերժված լինել, չընդունվել: Դա է պատճառը, որ, երբ որևէ մեկը ձեզ վատ բան է ասում, դա ընկալում եք՝ որպես անձնական երևույթ, կրկին սկսում մտածել այն մասին, որ այնքան էլ լավը չեք: Ձեր գլխավոր խնդիրն է՝ հասկանալ, որ ամեն ինչ ձեզնից է կախված: Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը կօգնի մարդկանց հետ առողջ հարաբերություններ կառուցել:
#2 Ծնողները հաճախ են կորցնում երեխաների վստահությունը՝ առանց դա գիտակցելու: Նրանք խոստանում են մի բան, որը չեն կարող անել: Եթե ընտրել եք այս նկարը, ամենայն հավանականությամբ ինչ-որ պահի ծնողները կամ մտերիմները կորցրել են ձեր վստահությունը, ինչը խորը հետք է թողել ձեր հոգում: Արդյունքում՝ վերածվել եք մարդու, ով չի կարող ոչ ոքի վստահել: Սառն եք, մարդ, ով թեև շփվող է, երբեք ամբողջությամբ չի անկեղծանում:
#3 Ամենայն հավանականությամբ, վաղ տարիքում, երբ սկսել եք ձեզ նույնացնել հասակակիցների հետ, մերժվել եք: Հնարավոր է՝ ձեր հասցեին տհաճ արտահայտություններ են հնչել: Այսօր արդեն վերածվել եք մյուսներից կախում ունեցող մարդու, ով միշտ մյուսների հավանության կարիքն ունի: Այնքան եք անհանգստանում, որ միշտ գործադրում եք բոլոր ջանքերը, բայց ոչ թե ձեր, այլ մյուսների համար: Շատ լավ է, որ ամեն օր փորձում եք ավելի լավը լինել, բայց հիշեք, որ այդ ամենը պետք է կախված լինի միայն ձեր հետաքրքրություններից: Ազատ եղեք, թույլ մի տվեք տարվել ամենով, ինչ ասում են մյուսները: Հակառակ դեպքում երբեք ձեզ լավ չեք զգա:
#4 Հնարավոր է՝ ծնողներ չեք ունեցել, կամ մեծ կորուստներ եք ունեցել փոքր տարիքում: Եթե ընտրել եք այս լուսանկարը, վախենում եք մերժված լինել: Շփվող եք, մարդ, ում միշտ շրջապատում են ընկերներ և մտերիմներ: Բայց շատ եք վախենում միայնակ մնալ: Ձեզ համար դժվար է հակադրվել ինքներդ ձեզ, քանի որ վախենում եք գտնել մի բան, որը ձեզ կամ ուրիշներին դուր չի գալիս: Ամենայն հավանականությամբ, հակված եք դեպրեսիայի: Աշխատեք ավելի ուժեղ լինել: Այո՛, մարդիկ հայտնվում են մեր կյանքում և հեռանում, սակայն իրականությունն այն է, որ նվիրված, հոգատար, բարի լինելու դեպքում մենք երբեք միայնակ չենք լինի: Կորուստը կարող է ծանր լինել, բայց հնարավոր է առաջ շարժվել:
Նյութը esotericblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը