Մակրոնին ծաղրի են ենթարկել սևամորթ տղամարդկանց հետ լուսանկարների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մակրոնին ծաղրի են ենթարկել սևամորթ տղամարդկանց հետ լուսանկարների համար

Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սևամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար: Այդ մասին հայտնել է «Sputnik Ֆրանսիան»:

Սկանդալային լուսանկարները արվել էին Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզի նախագահի ուղևորության ժամանակ, կղզի, որն անցյալ տարի տուժել էր «Իրմա» փոթորկից: Առավել լայն արձագանք է գտել Մակրոնի լուսանկարների շարքը կիսով չափ մերկ սևամորթ երիտասարդների հետ: Այդ լուսանկարներից մեկում նրանցից մեկը միջնամատ է ցույց տվել տեսախցիկի առջև: Այլ լուսանկարում Մակրոնը զրուցում է մեկ ուրիշ երիտասարդի հետ: Ինչպես պարզ է դառնում դրան կից գրությունից, տղամարդը Ֆրանսիայի նախագահին պատմում է, որ ինքն առաջ գող է եղել և միայն վերջերս է դուրս եկել բանտից:

Ի պատասխան Մակրոնը նրան խորհուրդ է տվել մոռանալ իր անցյալը և օգնել կղզու վերականգնմանը: Սոցցանցերի օգտատերերի արձագանքն իրեն սպասեցնել չի տվել: «Ինչն ինձ զարմացնում է այդ լուսանկարում, այն է, որ Մակրոնը ի պահանջել, որ այդ երկու երիտասարդները հագնվեին պատշաճ կերպով: Նա մի ամբողջ երկրի նախագահն է և պետք Է ընդունվեր որոշակի հարգանքով»,-մասնավորապես, վրդովմունք է հայտնում Gabriel Robin-ը:



Նման նյութեր