Instagram story-ների դերը ժամանակակից թվային մարքեթինգում. dms.am
Advertisement 1000 x 90

Instagram story-ների դերը ժամանակակից թվային մարքեթինգում. dms.am

Արդեն որոշ ժամանակ է, ինչ story-ները սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում լայն լսարաններ են հավաքում։ Դրանց օգնությամբ բրենդերն ու օգտատերերը հնարավորություն են տալիս իրենց հետևորդներին սահմանափակ ժամանակում հաղորդակից լինել իրենց առօրյայի որևէ պահի: Չնայած Instagram story-ների օգտագործումը հասարակ օգտատերերի կողմից շատ մեծ տարածում ունի, սակայն շատ բրենդեր դեռ փնտրում են տարբեր ճանապարհներ այս գործընթացի կամ ավելի ճիշտ հոսանքի մասը դառնալու համար: Եթե դուք էլ եք ներկայացնում որևէ բրենդ, որ դեռ չի հասցրել story-ների գնացքում հայտնվել, ապա դուք հաստատ շատ կարևոր բան բաց եք թողել:

Instagram-ի story-ներն ի հայտ եկան 2016 թվականից: 2016-ի հոկտեմբերին դրանց օրական ակտիվ օգտվողների քանակը մոտ 100 միլիոն էր։ Փաստացի, Instagram-ի story-ների աճը մինչ այժմ չի նվազել՝ հասնելով օրական մոտ 400 միլիոնի: Իրականում սա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ կարճ հոլովակները դարձել են սոցիալական մեդիայի ամենաօգտագործելի ու ամենասիրելի գործիքը:

Այնուամենայնիվ, երբ հարցը հասնում է նոր ձևաչափերին, հաճախ բրենդերն ուղղակի տանջվում են իրենց օգտատերերի պահանջներին համընթաց շարժվելու համար: Շատ բրենդեր են իրականում գիտակցում, որ story-ներն ամենավերջին թրենդերից են, բայց չեն կարողանում որոշել՝ արդյո՞ք story-ներն ավելի կարևոր են, քան այն ռեսուրսները, որոնք օգտագործվում են դրանք ստեղծելու համար: Չէ՞ որ այդ story-ները պահպանվում են ընդամենը 24 ժամ:

Ինստագրամի սթորիները օրգանիկ հրապարակումների հետ համեմատելու համար Socialbakers-ը կատարել է ուսումնասիրություն։ Դիտարկվել են Ինստագրամի ավելի քան 1100 բիզնես էջ։ Արդյունքը միանշանակ է․ այս կարճ հոլովակներն ունեն շատ մեծ պոտենցիալ։

Բրենդերը հրապարակում են ավելի շատ Instagram story-ներ, քան գրառումներ

Socialbakers-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բրենդերն այնքան էլ ակտիվ չեն օգտվում այս նոր գործիքից։ Նրանց հրապարակած սթորիների և օրգանիկ հրապարակումների համեմատական թիվը գրեթե նույնն է։ Այն դեպքում, երբ շատերն օրվա ընթացքում հրապարակում են տասնյակ սթորիներ, բրենդերի մոտ սթորիների քանակն ընդամենը 8%-ով է գերազանցում օրգանիկ հրապարակումների քանակին։

Ամբողջությամբ՝ dms.am