Քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ է արել Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել բողոքի ցույցի։ Իր խոսքում նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն ժամը 19:30-ին արտահերթ նիստ է հրավիրել:
Փաշինյանը պատգամավորներին կոչ է արել չգնալ ԱԺ և չքվեարել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի օգտին: Այս պահին խորհրդարանում լարված իրավիճակ է: Պատգամավորները շտապոււմ են խորհրդարան։ ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակում քննարկում են իրավիճակը: Ըստ մեր տեղեկությունների՝ շուտով հայտարարությամբ հանդես կգա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Ուղիղ միացումներն՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ի, factor.am-ի և 1in.am-ի