«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է վիրահատություն՝ հենց ինսուլտի ընթացքում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է վիրահատություն՝ հենց ինսուլտի ընթացքում

«Էրեբունի» ԲԿ-ի Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանը կատարել է ուղեղը սնուցող անոթների ստենտավորում՝ փրկելով հիվանդի կյանքը:

Միջամտության իմաստն հետևյալն է՝ լայնացվում է անոթն ու տեղադրվում ստենտ, որպեսզի արյան հոսքըվերականգնվի դեպի ուղեղ: Այս միջամտությունները Էրեբունի ԲԿ-ում կատարվում են 2014 թվականից: Դրանքփրկում են ինսուլտով հիվանդին ոչ միայն մահից, այլև ծանր հաշմանդամությունից: Այստեղ կարևոր էժամանակին մսանագիտացված բգուժհաստատություն դիմելը:

Այս միջամտություններն «Էրեբունի» ԲԿ-ում կատարվում են 2014 թվականից:

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունքն իր ամենօրյա աշխատանքով կոտրում է կարծրատիպերն այն մասին, թե ինսուլտը դատավճիռ է: Ավելին, ժամանակին դիմած ու վիրահատված հիվանդներն արդեն մոռացել են իրենց կյանքի սպառնալիքի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

med.news.am