Ցանկանո՞ւմ եք ունենալ առողջ ատամներ և ավելի քիչ կնճիռներ. ձեզ անհրաժեշտ է վիտամին K2: Սա այն վիտամինն է, որն անհրաժեշտ է բոլոր կանանց:
Ինչո՞ւ է ադքան կարևոր այս վիտամինը
Ըստ goodmorningcenter.com-ի՝ վիտամին K2-ը կանխարգելում է տարբեր հիվանդությունների առաջացումը՝ կնճիռների առաջին նշաններից՝ մինչև քաղցկեղ: Որոշ կանայք հավելյալ կալցիումի կարիք չունեն, բայց վիտամին K2-ը պահպանում է կալցիումի մակարդակը նորմայի մեջ: Վիտամին D-ի մասին շատերը գիտեն, սակայն առանց վիտամին K2-ի՝ վիտամին D-ն անիմաստ է դառնում: Ինչո՞ւ է կարևոր վիտամին K2-ի կանոնավոր օգտագործումը
Ոսկորների առողջություն
Կալցիումը կարևոր դեր է կատարում ոսկորների, հատկապես՝ դրանց խտության պահպանման գործում:
Ատամների առողջություն
Կարիեսի, ատամների զգայունության և բերանի խոռոչի այլ խնդիրները կարող եք նվազեցնել վիտամին K2-ի կանոնավոր օգտագործման դեպքում:
Սրտանոթային համակարգ
Արյան գնդիկների առաջացումն անմիջականորեն կապված է այս վիտամինի պակասի հետ: Կալցիումի մնացորդներն առաջացնում են արյան գնդիկներ, այդ պատճառով շատ կարևոր է ընդունել վիտամին K2-ը, որպեսզի կալցիումը հանգիստ տեղափոխվի երակներով և զարկերակներով:
Կնճիռներ
Երբ հրաշալի մաշկով մեծահասակ կին եք տեսնում, համոզված եղեք, որ նա այս վիտամինի պակասը չունի:
Ո՞ր մթերքների մեջ կարելի է գտնել վիտամին K2
Դժբախտաբար, այս վիտամինով հարուստ մթերքները հաճախ չէ, որ մեր սննդակարգի անբաժան մասն են կազմում: Այդ իսկ պատճառով փորձեք որքան հնարավոր է՝ շատ օգտագործել դրանք:
Սագի լյարդ
Կաթնամթերքներ՝ ստացված այն կենդանիներից, ովքեր սնվել են միայն արոտավայրերում
Պանիր, հակապես՝ գաուդա և բրի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
goodmorningcenter.com