Խաչատրյանական երաժշտության տոն՝ շուրջ մեկ ամիս տևողությամբ. մեկնարկում է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստում է՝ այն արդեն իսկ իր ուրույն տեղն ունի հայաստանյան մշակութային կյանքում ու դարձել է սիրված և սպասված իրադարձություն: Փառատոնի մեկնարկը կտրվի «Խաչատրյանը և ջազը» նախագծով, բայց սրանով անակնկալները չեն ավարտվում: Այս տարի փառատոնի շրջանակում ունկնդրին սպասվում է բոլորովին նոր, թարմ ձևաչափ՝ «Խաչատրյան նոն ստոպը»: Այս և սիմֆոնիկ նվագախմբի այլ ծրագրերի, ինչպես նաև մշակութային դաշտի խնդիրների մասին «Արմենպրես»-ի #CultTalk նախագծում զրուցել ենք Սերգեյ Սմբատյանի հետ:
Ամբողջությամբ՝ armenpress.am