Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հետաքննության տակ Է Չինաստանում: Այդ մասին հոկտեմբերի 5-ին գրում է South China Morning Post թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, ոստիկանությունը կարող էր միջազգային ոստիկանական կազմակերպության ներկայացուցչին հարցաքննության կանչել Չինաստան նրա այցի ժամանակ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մեն Հունվեյը արդեն մեկ շաբաթ կապի մեջ չի մտնում սեպտեմբերի 29-ին Չինաստան ուղեւորվելուց հետո, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: