Մենք շուտով եթերում կլինենք. «Lady comedy»-ի ղեկավար Լիանա Վարդանյանը՝ նոր նախագծի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մենք շուտով եթերում կլինենք. «Lady comedy»-ի ղեկավար Լիանա Վարդանյանը՝ նոր նախագծի մասին. life.panorama.am

Ամիսներ առաջ Life.panorama.am-ը պատմել էր «Lady comedy»-ի մասին, որն իր տեսակով առաջինն էր Հայաստանում, երբ բեմում խաղում ու կատակում են միայն կանայք: Եվ ահա,  «Lady comedy»-ի առաջնախաղից ընդամենը երեք ամիս անց այն եթեր է դուրս գալիս՝ արդեն հեռուստատեսային հումորային շոու ծրագրի տեսքով, որի մասին «Lady comedy»-ի ղեկավար Լիանա Վարդանյանը մանրամասներ է հայտնել Life.panorama.am-ին:

«Երբ մեզ հարցնում են, թե ինչպես ստացվեց, որ կարճ ժամանակում հայտնվեցինք հեռուստատեսություն, կատակելով ասում ենք՝ դե երկրում իրավիճակ է փոխվել: Իսկ եթե լուրջ, այո, զարմանալի է, բայց այն համոզմունքին եմ, որ, երբ կա հավատ նպատակներդ իրագործելու հարցում և թիմային պրոֆեսիոնալ աշխատանք ու առողջ մթնոլորտ, ապա տվյալ նախագիծը դատապարտված է հաջողության: Ասածս վկայում են նաև փաստերը: Իրականում, մենք բավականին բարդ ու խոչընդոտներով լի ճանապարհ ենք անցել, որովհետև մենք մեզ վրա վերցրել ենք մեծ պատասխանատվություն՝ իրագործելու մի նախագիծ, որն իր բնույթով առաջինն է հայկական հեռուստաշուկայում»,- պատմեց Լիանան:

«Lady comedy»-ի ղեկավարը հրաժարվեց մանրամասնել, թե հեռուստադիտողն ի՞նչ է տեսնելու եթերում.

«Չեմ ուզում խոսել ու փակագծեր բացել, միայն մի բան կարող եմ խոստանալ, որ գլխավոր դերում լինելու է հումորը»,- նկատեց նա:

Ներկայացման տեսքով «Lady comedy»-ի դերասանական կազմում էին Թամարա Գևորգյանը, Էմմա Շաբոյանը, Հայարփի Զուռնաչյանը, Լիլիթ Բադանյանը, Լիանա Վարդանյանը և Արսեն Ալբարյանը, հարցին, թե կազմում փոփոխություններ կլինե՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Մեր կազմն անփոփոխ է: Նախագծի համար ստեղծվել է բենդ՝ նույնպես բացառապես կանանց կազմով, որն էլ անվանվեց «Lady band»: Իսկ դերասանական կազմի մասին ասեմ, որ, իհարկե, մեր դռները բաց են տաղանդավոր ու հումորով մարդկնաց համար: Ի դեպ՝ ուզում եմ նշել, որ վերջերս մեզ է միացել բեմադրիչ ռեժիսոր Գոռ Մարգարյանը, նա մեծ դեր ու նշանակություն ունի նախագծում»:

«Lady comedy»-ին «ATV»-ի եթերում կլինի այս ամսին:

«Նրանք, ովքրեր ունեն այն թյուր կարծիքը, թե կանայք հումորից հեռու են, թող հեռուստացույցից հեռու չգնան, մենք շուտով եթերում կլինենք»,- ավարտեց Լիանա Վարդանյանը:

life.panorama.am



Նման նյութեր