Լաբորատորիայի աշխատակիցը, որտեղ դեղամիջոցների փորձարկումներ էին անցկացվում կապիկների վրա, կենդանիներից մեկից վարակվել է B հերպեսի վիրուսով: Այս հիվանդության հետևանքով 60-ամյա Բրայան Լին դանդաղորեն քարի է վերածվում:
Տղամարդը աշխարհում 20 մարդկանցից մեկն է, որը ներկայումս տառապում է այս վիրուսով: Վիրուսն ինքնին բացարձակապես անվնաս է կապիկների համար, սակայն մարդու դեպքում բուժման բացակայությամբ մահվան հավանականությունը հասնում է մինչև 70 տոկոսի: В հերպեսի վիրուսն առաջացնում է ուղեղի և ողնաշարի բորբոքում, որոնք կաթվածի են բերում:
Բրայանն այդ ժամանակ աշխատում էր Թեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում տեղակայված գիտական լաբորատորիայում: Այնտեղ 2500 կապիկ էր պահվում, որոնց օգտագործում էին ամենատարբեր հիվանդությունների, ներառյալ ՁԻԱՀ-ի բուժման համար փորձարկումներում: 2008 թվականի ամռանը նրա աչքի մեջ ջուր է ընկել, երբ այն ցողում էր վանդակում, իսկ կոստյումը պատռվել է պլաստիկի կտորով: Նա այսպես էր վարակվել հազվագյուտ հիվանդությամբ:
Այդ ժամանակից ի վեր տղամարդու կյանքը վերածվել է լիակատար տառապանքի, իսկ նրա մարմինը դանդաղորեն հատված առ հատված ընդարմանում է: Կարծիք կա, որ նա վերջին 10 տարում այս վիրուսով վարակված միակ մարդն է: