Ջրհոսները կենդանակերպի նշանների շարքում ամենաանկանխատեսելին են: Նրանց բնորոշ են բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք հաճախ հակասում են միմյանց: Mirkrasoty.life-ը ներկայացրել է 10 անսովոր փաստ կենդանակերպի այս նշանի մասին:
Ջրհոսները վախենում են քննադատությունից: Մարդիկ կարող են հանգիստ ընդունել քննադատությունը, ուղղել սխալները կամ առհասարակ ուշադրություն չդարձնել դրան, բայց դա Ջրհոսների համար չէ: Նրանք քննադատությունն ընդունում են՝ որպես դժբախտություն, և քիչ դեպքերում են կարողանում զսպել զգացմունքները:
Կոնսերվատիվ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երազում են կայունության մասին: Նրանց կյանքում մշտական փոփոխություններ են տեղի ունենում, և Ջրհոսները որոշ ժամանակ անց սովորում են մշտական անակնկալներին, սկսում են կյանքին փիլիսոփայորեն մոտենալ: Բայց նույնիսկ մանրուքների դեպքում երազում են կայունության մասին, ընտրում մի բան՝ ամենասիրելի գիրքը, սրճարանը, ֆիլմը…
Վախենում են պատասխանատվությունից: Անինքնավստահությունը Ջրհոսներին հետապնդում է ամբողջ կյանքում: Նրանք արտասովոր հայացքներ ունեն, կարող են լուծում առաջարկել, որը կարող է խելագար թվալ, բայց հրաշալի արդյունք ունենալ: Բայց մշտապես կասկածանքների մեջ գտնվող Ջրհոսը կանի հնարավոր ամեն բան՝ պատասխաատվություն չստանձնելու համար:
Չափազանց կապված են մարդկանց հետ: Ջրհոսները կապվում են մարդկանց հետ, իսկ սիրելիներին կորցնելը նրանց համար նման է մահվան: Իրենց համար թանկ մարդկանց հետ հաշտվելու համար Ջրհոսները պատրաստ են ցանկացած զիջման և սահմանափակման: Կենդանակերպի այս նշանի նվիրվածությունը երբեք մի օգտագործեք այլ նպատակներով: Այդ դեպքում նա վայրկենական կխզի բոլոր կապերը, որքան էլ դա ծանր լինի իր համար:
Ջրհոսների հոգեկան աշխարհն անկայուն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեծ մասը հասկանում է դա՝ գիտակցաբար աշխատելով իր վրա, ամրացնելով նյարդային համակարգը՝ տխուր իրավիճակներից խուսափելու համար: Ցավոք, դրական արդյունքի հասնում են ոչ բոլորը:
Հավատարիմ են զուգընկերոջը: Թեև Ջրհոսները սիրում են հակառակ սեռի ուշադրության կենտրոնում լինել, նրանք գրեթե անկարող են դավաճանել: Սիրախաղը Ջրհոսին անհրաժեշտ է օդի նման, բայց կայունության ձգտումը և խորը կապվածությունը նրան թույլ չեն տալիս սիրելիին ցավ պատճառել:
Ստեղծագործելը Ջրհոսների կյանքի անբաժանելի մասին է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեծ մասն ընտրում է ստեղծագործական մասնագիտություններ: Եթե նույնիսկ նրանք ձանձրալի աշխատանք են կատարում, կարողանում են ժամանակ գտնել ստեղծագործելու համար:
Զգում են մյուսների տրամադրությունը: Կենդանակերպի այս նշանի մեծ մասի ներկայացուցիչները կարողանում են զգալ մտերիմների տրամադրությունը, հասկանալ, որ վատ բան է պատահել:
Հաճախ ամբողջովին չեն տարբերում երազներն ու իրականությունը: Պատճառն այն է, որ Ջրհոսները հաճախ չափազանց ռեալ երազներ են տեսնում. դրանցում առկա են ոչ միայն վառ վիզուալ կերպարներ, այլև ձայներ, հոտեր, նույնիսկ զգացողություններ:
Վրեժխնդիր չեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ են մոռանում վատը: Նրանք կդադարեն շփվել իրենց վիրավորած անձի հետ, բայց երբեք վրեժ չեն լուծի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը