Ծննդյան օրվան գումարեք ամիսը (օրինակ՝ դեկտեմբերի 29 29+12=41): Ստացված թիվը գումարեք իրար: Այս դեպքում՝ 4+1= 5:
#1 Մեծ ամբիցիաներ ունեն, լիդերի հատկություններ: Հիմնականում ստեղծագործող են, յուրահատուկ, անկախ անհատներ: Երբ որևէ բան չի ընթանում ըստ ծրագրի, կարող են եսասեր և կամակոր լինել: Բազմաթիվ գաղափարներ ունեն: Հեշտ են սիրահարվում, որպես կանոն՝ հեշտությամբ էլ կորցնում հետաքրքրությունը:
#2 Պետք է սովորել ազատվել զգացմունքներից և հոգ տանել սեփական անձի մասին այնպես, ինչպես հոգ են տանում մյուսների մասին: Կարեկցող են, զգացմունքային:
#3 Հետաքրքրասեր են, շփվող, շուտ են ընկալում: Նրանց բնորոշ է զգացմունքների ամբողջ խճանկարը՝ զարմանք, հիացմունք, վախ, ապրումներ: Ընկերասեր են, երբեք բաց չեն թողնում նոր տեղեկատվություն յուրացնելու, նոր գաղափարներ տալու հնարավորությունները:
#4 Հուսալի են, կայուն, պատրաստ ինքնազոհաբերության: Նպատակներին հասնելու համար պատրաստ են աշխատել: Սակայն հարկավոր է սովորել աշխատել շփվելու, փոփոխություններն ընդունելու կարողությունների վրա: Որպես կանոն՝ ընտանիքի մարդիկ են, հավատարիմ են մնում զուգընկերոջը:
#5 Ընկերասեր են, ակտիվ, հեշտությամբ են հարմարվում փոփոխություններին, որոնք տեղի են ունենում կյանքում: Ընտրյալը պետք է լինի նաև նրանց լավագույն ընկերը: Բացի այդ՝ նրանց համար չափազանց կարևոր է ազատությունը, ինքնարտահայտման հնարավորությունը:
#6 Հիմնականում ստեղծագործող մարդիկ են, ովքեր չեն կարող ապրել՝ առանց իրենց գաղափարները կյանքի կոչելու: Հուսալի են, հավատարիմ, աշխատասեր, չեն վախենում պատասխանատվություն ստանձնել: Հնարավոր է՝ նրանց հարաբերություններին կիրքը չի բավականացնում, բայց իսկապես նվիրված են զուգընկերոջը: Միևնույն ժամանակ՝ կարող են բավական խանդոտ լինել:
#7 Խորը զգացմունքներ ունեն, ուժեղ ինտուիցիա: Երազող են, հաճախ կյանքը կապում են արվեստի, ստեղծագործական աշխատանքի հետ: Նրանց հարկավոր է մեկը, ով կգնահատի իրենց տաղանդը, կհարգի խոցելիությունն ու զգացմունքայնությունը: Հարաբերությունների հարցում կարող են իդեալիստ լինել:
#8 Ուժեղ են, հաջողակ, հեղինակավոր: Լուրջ բարձունքների են հասնում իրենց ընտրած ոլորտում: Չեն վախենում ռիսկի դիմել, էքսպերիմենտներ անել: Բարեխիղճ են, արժանապատիվ, հավատարիմ զուգընկերոջը:
#9 Իսկապես իմաստուն են, անկեղծ: Կարող են հաջողության հասնել հումանիտար գիտությունների, բժշկության ոլորտում: Հեշտությամբ են նոր գիտելիքներ յուրացնում, հաճույքով դրանցով կիսվում մյուսների հետ: Զուգընկերոջ բարեկեցության և հարմարավետության համար պատրաստ են գրեթե ամեն բանի:
Նյութը sollys.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը