ԲՀԿ-ն հեռացրե՞լ է Գագիկ Ծառուկյանին
Advertisement 1000 x 90

ԲՀԿ-ն հեռացրե՞լ է Գագիկ Ծառուկյանին

lragir.am-ը գրում է. Լրագրողի հարցին՝ փոփոխություն կա՞ ԲՀԿ դիրքորոշման մեջ, քանի որ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը արտահերթ ընտրությունները է պահանջում դեկտեմբերին, ուրեմն կլինի դեկտեմբերին, ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ, որեւէ փոփոխություն չկա, կարծում եմ, պարոն Ծառուկյանը նկատի ուներ, որ կառավարությունը չպետք է շեղվի իր իսկ սահմանած խաղի կանոններից։  Կառավարության ծրագրում հստակ գրված էր, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում, մեկ տարին լրանում է հունիսի 1–ին»։

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին ասել է, որ Ծառուկյանի հայտարարությունը չի նշանակում, որ իրենք նահանջում են իրենց նախկին դիրքորոշումից:

ԲՀԿ-ն հստակ դեմ էր արտահայտվում դեկտեմբերին արտահերթ ընտրությանը եւ միացել էր «եռյակ դավադրությանը», քվեարկելով նաեւ այդ հնարավորությունը վերացնող օրինագծի օգտին: Հետո Ծառուկյանը հայտարարում է, որ կողմ է դեկտեմբերին ընտրությանը, իսկ Միքայել Մելքումյանն ասում է, որ ոչ մի նահանջ իրենց դիրքորոշումից չկա:

Այս ամենն արդեն զավեշտ է դառնում, սակայն ԲՀԿ-ի դեպքում դա սովորական բան է: Այս կուսակցությունը երբեւէ որեւէ կարեւոր հարցում չի ունեցել եւ չունի դիրքորոշում: Իսկ քաղաքականության ասպարեզում գործունեությունը նման է պարտիզանության՝ կախված կոնյունկտուրայից, ԲՀԿ-ի «բաժնետերերի» պահի շահերից ու Գագիկ Ծառուկյանի անձնական խնդիրներից:

Իսկ Ծառուկյանն ունի անձնական խնդիրներ, եւ դա երեւաց նրա հարցազրույցից: Նա փորձում էր ցույց տալ, որ իր անվան խմբակցության աղմկահարույց քվեարկությունից ինքը տեղյակ չի եղել, եւ Երեւան վերադառնալուն պես հայտարարեց, թե կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելուն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր