ՀՀԿ-ականները Փաշինյանին աջակցում են Սերժ Սարգսյանի «դաբրոյով». irakanum.am
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ականները Փաշինյանին աջակցում են Սերժ Սարգսյանի «դաբրոյով». irakanum.am

«Դեռևս պարզ չի, եթե լինի կտեղեկացնենք»։ Այսպես արձագանքեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը, ի պատասխան Irakanum.am-ի հարցին, թե այս շաբաթ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ գումարելու է, թե ոչ։ Նշենք, որ տևական դադարից հետո ՀՀԿ-ն նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ էր գումարել։

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հանրապետական խմբակցության առանձին պատգամավորներ իրար հերթ չտալով հայտարարում են, որ կողմ են դեկտեմբերին ԱԺ-ի արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ ՀՀԿ խմբակցության շուրջ քսան պատգամավոր արդեն այդ մասին հայտարարել է։

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀԿ-ականների դիրքորոշման կտրուկ փոփոխությունը համաձայնեցված է իրենց կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ։ Վերջինս մեզ հասած տեղեկությունների համաձայն հրահանգել է կուսակիցներին չընդդիմանալ վարչապետի առաջարկին, կարծելով, որ այդ կերպ գոնե հնարավորություն կունենան վայելել հասարակության դրական վերաբերմունքը, և ԱԺ արտահերթ ընտրություններին փոքրաթիվ խմբակցությունով ներկայանան։

irakanum.am



Նման նյութեր