Հավատն ու հրաշքները
Advertisement 1000 x 90

Հավատն ու հրաշքները

Մի անգամ, երբ հայր Հովելը գնում էր գնացքով, գավառական կայարաններից մեկում լուր տարածվեց, թե հարևան գյուղի եկեղեցում հրաշք է տեղի ունեցել՝ սրբապատկերն արտասվել է: Բոլոր ուղևորները վայրկենապես դուրս թռան գնացքից և սլացան հրաշքը տեսնելու: Բոլորը, բացի հայր Հովելից, ով շարունակում էր գիրք կարդալ: Երբ հուզված ուղևորները վերադարձան, հայր Հովելի դիմաց նստած մարդը չդիմացավ և հոգևորականի հանգստությունից վրդովված՝ ասաց.

– Տե՛ր հայր, երևում է չես հավատում:

– Ես հավատում եմ,- պատասխանեց հայր Հովելը,- այդ պատճառով էլ չեմ զարմանում, երբ հրաշքներ են պատահում: Իսկ այ դո՛ւ չես հավատում, այդ պատճառով էլ վազեցիր, որպեսզի հրաշքը տեսնես ու հավատաս, այնպես չէ՞: Դե ասա՛, գոնե հիմա հավատում ե՞ս:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am