Ռեժիսոր Արշակ Զաքարյանի գրառումը. «Եթե կարծում եք ես վատ եմ զգում, որ կեղտը ջրի երես է դուրս գալիս, ապա չարաչար սխալվում եք, ես այդ կեղտը գիտեմ, թե որ հետույքից է դուրս եկել և շատ էլ ուրախ եմ, որ դուք էլ եք հիմա տեսնում։ Ինձ մտահոգում է, որ հասարակության մի ստվար զանգված մտածում է, որ այն հայտնաբերելուց հետո կարող են որպես պարարտանյութ օգտագործել։ Իմ ողորմած պապը ինձ մանկուց սերմանել է, որ ամենաշատը զգուշանալ է պետք յուրայիններին դավաճանողներից և օրինակ բերել պարսիկ շահերից մեկի հայտնի խոսքը դավաճան հային գլխատելու հրաման տալուց։ Նոր իշխանության բացասական կողմը, ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի հենց առաջինը յուրայիններին՝ դավաճանաններին բարձր պաշտտոններ վստահելն էր։ Երկու տարբերակ կա դավաճանության՝ ժամանակին նկատում են նավի սուզվելը ճարպիկ ինքնապաշտպանման բնազդի շնորհիվ և անցնում հակառակորդի կողմը, կամ հրամանատարի կողմից հատուկ առաջադրանքով, թեկուզ և դավաճանի պիտակով մնում են ասպարեզում ընդհանուր կուսակցական շահի համար։ Ինձ համար գերադասելի են գաղափարի նվիրյալները, նույնիսկ սխալ գաղափարի, անողնաշար դավաճանների վրա թքած կարելի է ունենալ, եթե նրանց նոր որակումով էլի չբերեն կապեն մեր գլխին…»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ