«Դատավորներ են նշանակվում հիմնականում դատավորի օգնական կամ դեպարտամենտում այլ պաշտոններ զբաղեցրած անձինք». Երվանդ Վարոսյան
Advertisement 1000 x 90

«Դատավորներ են նշանակվում հիմնականում դատավորի օգնական կամ դեպարտամենտում այլ պաշտոններ զբաղեցրած անձինք». Երվանդ Վարոսյան

Երվանդ Վարոսյանի գրառումը.

«Մտորումներ դատական համակարգի պրոբլեմների շուրջ…

Մի արատավոր երևույթ կա, որ վերջին տասնամյակում կործանարար ազդեցություն ունեցավ Հայաստանի, առանց այն էլ չձևավորված դատական համակարգի վրա։ Արդարադատության ակադեմիայի, Դատական դեպարտամենտի, դատարանների, հիմա արդեն Բարձրագույն դատական խորհրդի փաստացի սերտաճումը հանգեցրել է մի արատավոր փակ համակարգի ձևավորմանը, որի պայմաններում դատավորներ են նշանակվում հիմնականում դատավորի օգնական կամ դեպարտամենտում այլ պաշտոններ զբաղեցրած անձինք։ Մեծապես Արման Մկրտումյանի ջանքերով ձևավորված այս «դատարանների նախարարությունը» դատական համակարգը մի ավտոնոմ աղանդի է վերածում, որի պայմաններում դատավոր դառնալու ուղին անցնում է տարիներ շարունակ դեպարտամենտում ծառայելու, այս կամ այն դատավորի օգնականը լինելու միջով, իսկ ուղին անցածներն արդեն իսկ համակերպված, համակարգի օղակ դարձած են դուրս գալիս եզրափակիչ վազքուղի` սերտած ներքին բոլոր «օրենքները», «սուբորդինացիան»… նրանցից շատ քչերն են այդքանից հետո կարողանում հաղթահարել ենթակայի բարդույթն ու դառնալ դատավոր։

Ահա թնջուկներից մեկը, որ լուծման կարիք է զգալու ապագայում, դատական համակարգ ձևավորելիս։
Հ.Գ. ի դեպ հայտնի զանգերի սիրահար դատավոր «Հրաչը» ևս անցել է այս ուղին իր բոլոր ելևէջներով»։



Նման նյութեր