Հոնկոնգը, որը փորձում է լուծել բնակարանների սուր անբավարարության խնդիրը, պլանավորում է արհեստական կղզիներ ստեղծել հետագայում դրանց տարածքում տներ կառուցելու համար: 688 հեկտար տարածքով արհեստական կղզիները կտեղակայվեն Հոնկոնգի տարածքի ամենախոշոր՝ Լանտաու կղզուց արևելք ընկած շրջանում:
Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է Հոնկոնգի կառավարության ղեկավար Քերի Լեմը: Ապագայում այստեղ 260 հազարից մինչև 400 հազար տուն կկառուցվի մինչև 1,1 մլն մարդ տեղավորելու համար, ինչը կազմում է Հոնկոնգի բնակչության 15 տոկոսը: Այդ մասին հայտնել է China Knowledge հրատարակությունը:
Երկրի իշխանությունները մտադիր են նոր տների 70 տոկոսը տրամադրել որպես սոցիալական բնակարան: Կղզիների ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2025 թվականին, իսկ մինչև 2032 թվականը Հոնկոնգի բնակիչները կկարողանան սկսել նոր տներ տեղափոխվելը: Բնակելի անշարժ գույքի հոնկոնգյան շուկան, Demographia-ի տվյալներով, ամենաքիչ հասանելին է աշխարհում վերջին ութ տարվա ընթացքում: