Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում գտնվող «Նավակ» ռեստորանի մոտ հնչել են կրակոցներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում գտնվող «Նավակ» ռեստորանի մոտ հնչել են կրակոցներ. shamshyan.com

Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Մհեր Անտոնյանի, ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերն ու վիրավորների ինքնությունը: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված և այն մարելու համար ժամանել են Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Կան տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Ոստիկանների և քննիչների հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ՝ Վանաձոր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 41-ամյա Գևորգ Նավոյանը, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 37-ամյա Գրիգորի Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 44-ամյա Արմեն Սեդրակյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև կրակոցները նշված անձինք «Նավակ» ռեստորանի 2-րդ հարկում մասնակցելիս են եղել սգո արարողությանը, որից հետո իջել են բակ և հնչել են կրակոցներ: Եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, հնարավոր է կրակոցները փոխադարձ լինեին, քանի որ բոլորս էլ գիտենք, որ սրանից լավ հոտ չի գալիս: Կրակելու էին իրար վրա:

Բժիշկներն էլ անում են ամեն հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ավետիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի (պանության փորձ) և 235 հոդվածի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com