Երևանի քաղաքապետարանում ընթանում է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, ԲՀԿ-ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ։
Օրենքի ուժով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին, ավագանու առաջին նիստում օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ։