Նյու Յորքում Բրուքլինի ճամփեզրերին հայտնվել են Թրամփի կիսանդրիներ՝ «Միզիր իմ վրա» գրառմամբ
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում Բրուքլինի ճամփեզրերին հայտնվել են Թրամփի կիսանդրիներ՝ «Միզիր իմ վրա» գրառմամբ

Նյու Յորքում Բրուքլինի, մասնավորապես Park Slope-ի ճամփեզրերին սիզամարգի փոքր հատվածների վրա հայտնվել են Թրամփի կիսանդրիներ՝ «Միզիր իմ վրա» գրառմամբ:

Տեղի բնակիչն այս կերպ է նշել շների համար «զուգարանները», հայտնում է USA.one-ը: Խոսուն կոմպոզիցիայի հեղինակի խոսքով՝ ինքը, որպես շան տեր, սիզամարգի հատվածներով ցանկացել է չորքոտանիներին «հուշել», թե որտեղ պետք է կարիքը հոգան: «Գիտեմ, թե մարդկանց որքան է զայրացնում, երբ շներն իրենց կարիքը հոգում են նրանց ծաղկանոցներում,- պարզաբանել է Ֆիլ Գեյբլը, որը Porcupine Armadillo բրենդ ստուդիայի աշխատակից է: – Այդ պատճառով ահա սիզամարգի այսպիսի հատվածներ եմ ստեղծել»:

Իսկ նախագահի կիսանդրիների առկայությունն այդ կանաչ «զուգարաններում», տղամարդն այսպես է պարզաբանել. «Այո, սա, մեծ հաշվով, Դոնալդ Թրամփի հանդեպ իմ անձնական քամահրանքի արտահայտությունն է՝ ինչպես որպես նախագահի, այնպես էլ մարդու: Ես այդ քամահրանքն արտահայտել եմ կատակերգության միջոցով: Հասկանալի է, որ դա բողոքի տարածված ձև չէ: Թրամփը հազիվ թե իմանա շների մասին, որոնք նրա արձանիկների վրա միզել են: Բայց ինձ համար սա հումոր է, որոնք հատկապես արդիական դարձան անցած շաբաթ, երբ տեղի ունեցավ Կավանոյի հետ կապված բախումը: Ճիշտ ժամանակն էր գտնել մեզնից շատերի զգացած նողկանքն արտահայտելու նոր եղանակ»:

news.am



Նման նյութեր