Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արմավիրի զարգացման կենտրոնը բանավեճի էր հրավիրել Արմավիրի քաղաքապետի թեկնածուներին: Բանավեճին եկել էր թեկնածուներից միայն Սևակ Մինասյանը:
«Ցավում եմ, որ չեն եկել: Կարող էր առողջ բանավեճ լինել և քաղաքակիրթ պայքար, ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտել»:
«Չեմ կարող ասել: Չեմ էլ ուզում իրենց փոխարեն պատասխանել, թե ինչո՞ւ չեն եկել: Ցանկալի էր, որ լինեին»: Նա կոչ ուներ արմավիրցիներին`քվե տվեք ձեր նախընտրած թեկնածուին և պահանջեք նրանից:
Aravot.am-ի հարցին`հեղափոխական էյֆորիան չի՞ խանգարի, որպեսզի ընտրությունները կայանան ազատ և արդար. համենայնդեպս, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ ձայն են տալիս ոչ թե թեկնածուին, այլ Նիկոլ Փաշինյանին:
«Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարելու Արմավիրը… քաղաքը խնդիրներ ունի, որոնք լուծումներ են պահանջում…»:
Ամբողջությամբ՝ aravot.am