ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացվել է: TASS լրատվական գործակալությանն արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ բժիշկները Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Փաստաբանը հրաժարվել է լրագրողներին ներկայացնել բժիշկների տված ախտորոշումը, բայց հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է կարգավորել դերասանի վիճակը: Այս ամենից բացի, փաստաբանը նշել է, որ ծանր հիվանդության պատճառով Արմեն Ջիգարխանյանը չի կարողանա ներկա գտնվել նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործով դատական նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: