Առյուծ: Խորհրդանշում է արևը: Գերադասում եք ինքներդ ստեղծել ձեր կյանքը: Չեք ընդունում ճակատագրի գոյությունը: Կարծում եք, որ մարդիկ սովորաբար ստանում են այն, ինչի արժանի են: Ուժեղ եք, որոշ չափով հավատում եք հաջողությանը, բայց ամենից շատ ինքներդ ձեզ եք հավատում: Վստահ եք, որ կունենաք այն, ինչի համար ջանքեր կգործադրեք, իսկ առանց աշխատանքի ոչնչի հնարավոր չէ հասնել:
Ավազե ժամացույց: Խորհրդանշում է անխուսափելին: Փրլիսոփայական մտածողություն ունեք, չեք սիրում շտապել, վառ զգացմունքներ: Աղմկոտ մարդիկ և վայրերը ձեզ դուր չեն գալիս: Գերադասում եք ամեն ինչ մանրամասն, հետևողական, հանգիստ միջավայրում անել: Կլսեք ամեն բան, ինչ ձեզ կասեն, բայց կանեք այնպես, ինչպես որոշել եք: Հավատում եք, որ ժամանակը բուժում է, որ մարդը հարմարվում է ամեն բանի:
Լուսին: Լավ զարգացած ինտուիցիա ունեք: Չեք սիրում խորհուրդներ տալ, երբ դրա կարիքը չկա: Գերադասում եք չբարձրաձայնել մտքերը, կարծիքը: Ձեզ դուր է գալիս հետևել և հասկանալ, որ ամեն բան ավարտվում է այնպես, ինչպես կարծում էիք: Համեստ եք, վստահ եք, որ մարդիկ ապրում են այնպես, ինչպես որոշում են: Չեք փորձում փոխել աշխարհը: Հեռու եք մնում տհաճ մարդկանցից:
Բանալի: Բանալիները կապված են պատասխանների որոնման հետ: Կասկածամիտ եք: Ձեզ համար դժվար է որոշում կայացնել: Մտածում եք կողմ և դեմ փաստարկների մասին, խորհրդակցում, լսում, հետո կրկին կասկածում: Հաճախ եք ձանձրանում, երբեմն նաև տագնապային վիճակներ ունենում: Հավատում եք, որ բոլորն էլ պատրաստ են ստել: Չեք սիրում մտածել կյանքի իմաստի մասին: Փակ մարդ եք:
Ֆաթիմայի ձեռք: Այս խորհրդանիշը կապված է չար ուժերից պաշտպանվելու հետ: Համբերատար, հավատարիմ մարդ եք: Չեք դատում մյուսներին, հազվադեպ եք պաշտպանում ինքներդ ձեզ: Գերադասում եք համբերել և հուսալ: Հավատում եք ճակատագրին և կարծում եք, որ դրա հետ վիճելն անիմաստ է: Արագ եք հոգնում, կյանքից հաճույք չեք ստանում: Հաճախ եք ձեզ զրկում բաներից, որոնք կարող են ուրախացնել: Պարզապես չեք կարողանում անել դա, չեք կարողանում սիրել ձեզ: Հոգ եք տանում շատերի մասին, բայց ինքներդ ձեր մասին հոգ եք տանում միայն այն ժամանակ, երբ հիվանդ եք:
Նյութը gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը