#1 Հնարամիտ եք, ոչ ստանդարտ մոտեցում եք ցուցաբերում ցանկացած հարցի: Մարդիկ չգիտեն՝ ինչ սպասել ձեզնից հաջորդ պահին: Սիրում եք կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով, սովորել եք ցանկացած ապրած օրվանից առավելագույնս օգուտ ստանալ:
#2 Լավ վերլուծական կարողություններ ունեք, հաճախ հաջողակ եք բիզնեսում: Ամբողջ ուժերը ներդնում եք նպատակներն իրականացնելու համար: Չեք սիրում քննադատություն, պատրաստ եք մինչև վերջ պաշտպանել ձեր կարծիքը:
#3 Արձագանքում եք մարդկանց խնդիրներին, պատրաստ եք օգնել, նույնիսկ՝ ի վնաս ձեզ: Բարության դիմաց ոչինչ չեք պահանջում: Մյուսների ուրախությունը երբեմն ձեզ ավելի շատ է ուրախացնում սեփականից:
#4 Գործնական մարդ եք, չեք սիրում դատարկություն: Միշտ հետևողական գործողություններ եք ձեռնարկում: Կարգունակոն եք սիրում թե՛ կյանքում, թե՛ տանը: Փաստերը կարևոր են ձեզ համար. առանց դրանց ձեզ վստահ չեք զգում:
#5 Սիրում եք ձեզ, լավ եք ճանաչում մարդկանց: Ցանկացած իրավիճակ կարողանում եք շրջել ի օգուտ ձեզ: Կարողանում եք մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:
#6 Լի եք էներգիայով: Չեք կարողանում երկար ժամանակ նստել տեղում: Զարգացած ինտելեկտուալ կարողություններ ունեք, կարողանում եք գիտելիքները կիրառել պրակտիկայում: Չեք սիրում միայնություն, գերադասում եք միշտ մարդկանց շրջապատում լինել:
#7 Շատ զգուշավոր եք: Հիշաչար չեք, միշտ պատրաստ եք ներել ձեզ նեղացրած մարդուն: Դժվարությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ: Կարող եք անկեղծանալ միայն ստուգված, մտերիմ անձանց հետ:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը