«Միակ փաստարկը, որ նույն օրը տեղում չպայթեց, «առողջ կենսակերպի քարոզումն էր»»
Advertisement 1000 x 90

«Միակ փաստարկը, որ նույն օրը տեղում չպայթեց, «առողջ կենսակերպի քարոզումն էր»»

Կարեն Վրթանեսյանի գրառումը.

«Երբ Նիկոլը հեծանիվից լայվ տվեց, ՖԲ-ում կառավարության հաստիքային քարոզիչներն ու ՔՊ-ի ակտիվը քարոզչական օրգիա սարքեցին․ է՛լ «Նիկոլը կոտրում է կարծրատիպերը» (թեպետ հետո պարզվեց, որ ղեկավարներից ով չալարի՝ էդպես պիառվել է, Էրդողանից ու Ալիևից սկսած, Պուտինով ու Կադիրովով վերջացրած, այսինքն իր արածը հենց կարծրատիպային էր), է՛լ «Նիկոլը տրանսպորտային համակարգն է փոխում» (թեպետ հետևից 2 ջիպերով թիկնազոր էր գնում ու փողոցներ էին փակվել)․․․

Մի խոսքով, միակ փաստարկը, որ նույն օրը տեղում չպայթեց, «առողջ կենսակերպի քարոզումն էր»։

Հիմա ուզում եմ հասկանալ, էս 2 շաբաթում էդ ուղղությամբ է՞լ ինչ գործ է արել կառավարությունը կամ անձամբ Նիկոլը։

Գնահատե՞լ է արդյոք իր գործողության արդյունավետությունը։ Ասենք՝ ինչքանով են աճել հեծանիվների վաճառքները հաջորդ օրվանից սկսած, քանի՞ մարդ է անցել ավտոմեքենաներից ու հասարակական տրանսպորտից հեծանիվի…

Հ․Գ․ Հա, ձեռ եմ առնում։ Քանի մեզ ձեռ են առնում, ես էլ պատասխանում եմ»։



Նման նյութեր