Հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող ESET ընկերությունը զգուշացրել է Եվրոպայից օգտատերերի վրա գրոհ սկսած DanaBot բանկային տրոյան վիրուսի ակտիվացման մասին, գրում է lenta.ru-ն:
DanaBot-ը հայտնաբերվել է 2018 թվականի սկզբին և օգտագործվում էր ավստրալացի օգտատերերի դեմ հարձակումների համար, սակայն շաբաթներ անց դրա ակտիվությունն արձանագրվել է նաև Լեհաստանում: Ավելի ուշ տրոյանի հետքերը նկատվել են Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Ուկրաինայում:
Այն տարածվում է սպամ հղման միջոցով, որն ուղարկվում է մարդկանց էլեկտրոնային փոստի միջոցով: Նամակներում ներդրված են լինում վիրուսակիր փաստաթղթեր:
Օգտատիրոջ՝ վիրուսակիր ֆայլերի բացումից հետո հաքերները հնարավորություն են ստանում հեռակա կառավարել նրա համակարգիչը՝ հավաքելով սոցցանցերի, մեսենջերների ու բանկային հավելվածների գաղտնաբառերը:
Հետազոտողները պնդում են, որ չարագործները պարբերաբար թարմացնում են վիրուսակիր կոդերն ու փորձարկում դրանք եվրոպական երկրներում: