Պոռնկությունից զգուշանալու մասին
Advertisement 1000 x 90

Պոռնկությունից զգուշանալու մասին

Լիբիայում ոմն եպիսկոպոս եկեղեցական մեծ ժողովում ասաց. «Իմացե՛ք, որ ես պոռնկության մեջ ընկա և այլևս եպիսկոպոս չեմ»: Եվ հանելով եմիփորոնը՝ (խաչանիշ ուսանոցը) դրեց սեղանին: Ողջ ժողովուրդը լաց եղավ և ասաց. «Քո մեղքը մեզ վրա լինի, մնա՛ և մի՛ հեռացիր»: Այնժամ եպիսկոպոսն ասաց. «Եթե կամենում եք, որ ես դուրս չգամ ձեր միջից, արե՛ք այն, ինչ կասեմ»: Ժողովուրդն ասաց. «Կանենք այն, ինչ կամենաս»: Այնժամ եպիսկոպոսը փակել տվեց եկեղեցու մյուս դռները և միայն մեկը բաց թողնելով՝ ինքը գլուխը դրեց դռան շեմին և ասաց. «Աստծուց մաս չունի նա, ով առանց իմ գլուխը կոխելու՝ դուրս կելնի այստեղից»: Եվ երբ վերջին մարդն էր դուրս գալիս, ձայն եկավ երկնքից, որ ասաց. «Քո խոնարհության համար ներեցի քո մեղքերը»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am