Անշարժ գույքի բնագավառում համաշխարհային ներդրումները հասել են ռեկորդային ցուցանիշի
Advertisement 1000 x 90

Անշարժ գույքի բնագավառում համաշխարհային ներդրումները հասել են ռեկորդային ցուցանիշի

Ամբողջ աշխարհում անշարժ գույքի օբյեկտներում կատարված ներդրումների ծավալը 2018 թվականին պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է ռեկորդային 1,8 տրիլիոն ԱՄՆ-ի դոլարը: Այդ մասին ասված է Cushman & Wakefield ընկերության «Աշխարհի քաղաքները. պայքար ներդրումների համար» հաշվետվության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է հոկտեմբերի 18-ին:

Ինչպես նշում են վերլուծաբանները, աշխարհի անշարժ գույքի ոլորտում ներդրումների ծավալը 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ աճել է 18 տոկոսով, չնայած աշխարհաքաղաքական անկայունությանը և տնտեսական աճի ընդհանուր դանդաղմանը:

Առևտրային անշարժ գույքի օբյեկտներում ներդրումների աճն ապահովել են ասիացի ներդրողները: Ինչպես հետևում է հաշվետվությունից, Ասիան տարածաշրջանների թվում առաջատարն է դարձել և՛ որպես կապիտալի աղբյուր, և՛ որպես ներդրումների գոտի: Համաշխարհային ներդրումների մոտավորապես 52 տոկոսն արվել է հենց այնտեղ, իսկ միջազգային ներդրումների 45 տոկոսը եկել է ասիական տարածաշրջանից:



Նման նյութեր