Հարյուրամյա բրիտանուհին ամուսնացել է՝ վայելելով «հարսնացու լինելու ցնցող զգացողությունը»
Advertisement 1000 x 90

Հարյուրամյա բրիտանուհին ամուսնացել է՝ վայելելով «հարսնացու լինելու ցնցող զգացողությունը»

Մեծ Բրիտանիայի հարյուրամյա բնակչուհի Նորա Ուիթքիսը հարսանիքով ամուսնացել է իրենից 26 տարի փոքր իր սիրեցյալի հետ: Այդ մասին հայտնել է The Mirror հրատարակությունը:

Հարսնացուն պատմել է, որ Մալքոլմ Իեթսի հետ ծանոթացել է 1980 թվականին, երբ հաճախում էր ժամանակակից պարահանդեսային պարերի դասերի: Շուտով նրանք սկսել են հանդիպել և այդ ժամանակվանից չեն բաժանվել: Փեսացուն, որն առաջ աշխատում էր որպես ավտոբուսի վարորդ, խոստովանել է, որ բոլորովին պարել չգիտեր, երբ սկսց պարապմունքերը: «Նա ինձ պարել սովորեցրեց և օգնեց հմտանալ:

Մենք միասին շատ ենք ճամփորդել ու զբոսնել: Մեր սիրելի պարը չա-չա-չան էր»: Արարողությունը տեղի է ունեցել Ուելսի Դենբիշիրի կոմսության Փրեսթենին քաղաքում նրանց տնից ոչ հեռու և տևել է կես ժամ: Հարսանիքին ներկա են եղել 30 հյուրեր՝ զույգի ընկերներն ու ազգականները: 74-ամյա Իեթսը հարսնացուին հաշմանդամի սայլակով դեպի խորան տարել ABBA խմբի Dancing Queen երգի ներքո: «Հարսնացու լինելը պարզապես ցնցող է: Դա արժեր սպասումի այսքան տարիները, ես կարող էի էլ ավելի երկար սպասել:

Չկա մի բան, որը նա չաներ ինձ համար: Ես առանց նրա չէի կարողանա, նա իսկապես առանձնահատուկ է»,- անկեղծացել է Ուիթքիսը: Ուիթքիսը ծնվել է 1917 թվականին: Նա մատուցողուհի և խոհարարուհի է աշխատել գոլֆ-ակումբում և առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում: Նրա ամուսինը մահացել է 1970 թվականին:

Դրանից հետո նա հանդիպել է ևս մի տղամարդու և նրա հետ ամուսնությամբ ապրել 16 տարի՝ մինչև նրա մահը: Այնուհետև նա ծանոթացել է Իեթսի հետ: Բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է մշտական ակտիվությունը: «Ես շատ լավ կյանք եմ ապրել և ուրախացել ապրած յուրաքանչյուր օրով: Ես պաշտել եմ աղջիկների հետ պարելու գնալը, հատկապես երբ ինձ տղամարդ էր հրավիրում»:

 



Նման նյութեր