20-րդ դարի ամենահայտնի պոլսահայերը. vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

20-րդ դարի ամենահայտնի պոլսահայերը. vnews.am

Հայերն ամենուրեք են: Այս առիթով Շառլ Ազնավուրն ասել է. «Յուրաքանչյուր երկրորդ մարդ հայ է և յուրաքանչյուր երկրորդ հայ՝ արտիստ»:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահայտնի պոլսահայերից մի քանիսին:

Զահրատ

Պոլսահայ բանաստեղծ Զարեհ Յալտըզճյանը կամ, ինչպես բոլորս նրան գիտենք, Զահրատը ծնվել է 1924 թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսում՝ այժմյան Ստամբուլում, Թուրքիա:
1924 թ. ավարտելով տեղի Մխիթարյան վարժարանը՝ ուսումը շարունակում է Ստամբուլի պետական համալսարանում: Զոհրատը դեղագործություն էր սովորում, սակայն զգում էր, որ այն հաճելի չէ սրտին:

Այնուամենայնիվ Զահրատը շարունակում է բժշկություն սովորել, սակայն ծննդավայրի սահմաններից դուրս: Նա ընդունվում է Վիեննայի համալսարան և ավարտում է համալսարանի բժշկական ֆակուլտետը, սակայն սերը բժշկության հանդեպ այդպես էլ չի արթնանում:
40-ականներին Զահրատը սկսում է բանաստեղծություններ գրել: Նա կարծում էր, որ սիրելի զբաղմունքն այդպես էլ հոբբի կմնա, իսկ բժկությունը կդառնա հիմնական մասնագիտություն, բայց…

1943 թ. լույս տեսավ բանաստեղծի առաջին գործը, որից հետո շլույս աշխարհ եկան «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ» և այլ ժողովածուներ:
1978 թ. «Մեծ քաղաքը», 1998 թ. «Առանց քարի, առանց խաչի խաչքար» և 2004 թ. «Բառերուն տակի քերթվածը» ժողովածուները լույս են տեսել Հայաստանում:

«Թաղը»

Բոլոր տուները իրարու կը նմանին
Բոլոր տնեցիներն իրարու
Խորթ աչքով մի նայիք Կիկոյին
Ան իր թաղին մէջ ՄԻՒՍԻՒ ԿԻԿՕ է

Թաղն ըսես թաղի չի նմանիր
Տունն ըսես տունի չի նմանիր
Կիկոն ըսես Միւսիւի չի նմանիր
Ասիկա տարօրինակ աշխարհ մըն է

Ունի չունի թաղը փերեզակ մ՚ ունի
Ունի չունի հինգ վեց ճախարակ ունի
Թաղեցիներն ըսես տուն ունին տեղ չունին
Ունին չունին գէշ աղէկ գործ մը ունին

Սակայն խորթ աչքով մի նայիք Կիկոյին
Ունի չունի «Միւսիւ»ութիւն մը ունի…

Զահրատի ստեղծագործությունները մարդկային ողբերգության, թախիծի, տխրության և կյանքի հանդեպ հավիտենական սիրո մասին են: Հեղինակի ժողովածուները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով:
Զոհրատը վախճանվել է 2007 թ. փետրվարի 20-ին Ստամբուլում:

Արա Գյուլեր

Հռչակավոր պոլսահայ լուսանկարիչ, լրագրող Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. օգոստոսի 16-ին Ստամբուլում: Գյուլերը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Մխիթարյան կրթարանում, և հենց այդ տարիներին էլ ուսմանը զուգահեռ աշխատել է թուրքական կինոստուդիաներում, ինչպես նաև հաճախել է թատերական դասընթացների, որոնք անարդյունք չանցան և ձեռք բերած գիտելիքներով Արան կարողացավ ավելի ուշ գրել իր 9 թատերախաղերը:

22-ամյա Գյուլերն աշխատում էր թուրքական «Նոր Ստամբուլ» շաբաթաթերթում, և աշխատանքը համատեղում էր Ստամբուլի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի կրթության հետ: Ավելի ուշ Արան փոխում է խմբագրությունը, իսկ էլ ավելի ուշ՝ 1958 թ. դառնում է ամերիկյան «Թայմ-Լայֆ» ընկերության թուրքական մասնաճյուղի թղթակիցը: Գյուլերը համագործակցում էր ֆրանսիական, գերմանական, բրիտանական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցնորի հետ:

Հայ լինելն առավելություն է:
Արա Գյուլեր

1961 թ. Գյուլերն աշխատանքի է անցնում «Հայաթ» շաբաթաթերթում, իսկ ավելի ուշ անգլիական ամենամյա «Լուսանկարչական տարեգիրք» ամսագրի կողմից հռչակվում է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը:

Թատրոնը կեղծ է։ Արվեստը սուտ բան է, ամեն օր Համլետ չի ծնվում, բայց տեսեք` արդեն քանի Համլետ կա: Իսկ ահա լուսանկարն իրականություն է, քանի որ կյանքի մի պահն է ցուցադրում:
Արա Գյուլեր

60-ականներին Գյուլերը բուռն գործունեություն է ծավալում: Նա հայտնի էր և շատ մեծ պահանջարկ էր վայելում: Նրա աշխատանքները զարդարում էին հայտնի գրողների գրքեր, իսկ լուսանկարները ցուցադրվում էին աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսներում: Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել Ուինսթոն Չերչիլից, Մարիա Կալլասից, Սալվադոր Դալիից, Պաբլո Պիկասոյից, Ինդիրա Գանդիից, Սոֆի Լորենից, Մարկ Շագալից ևն:

Գյուլերի Ստամբուլում գտնվող հայրական տունն այսօր գեղեցիկ թանգարան է, իսկ տան առաջին հարկում երբեմնի «Արա» սրճարանն այսօր էլ համարվում է թուրք և արտասահմանցի հայտնի արվեստագետների հավաքատեղի:

Սիրել սովորեք:Աշխարհի բոլոր պատերազմները ապուշների ձեռքի գործն են:
Արա Գյուլեր

2013 թ. Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվեց Գյուլերի «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսը և լուսանկարիչը պատվել էր մեզ իր ներկայությամբ:
Այսօր Գյուլերի աշխատանքները կարող եք տեսնել Փարիզի «Ֆրանսիայի ազգային», Նյու Յորքի «Ջորջ Իսթմեն», Նեբրասկայի «Շելդոնի հիշատակի արվեստի» և այլ թանգարաններում: Նրա արխիվում կա ավելի քան 800 000 լուսանկար: Լուսանկարներում հայտնիներն են, ինչպես նաև Գյուլերի սիրելի Արևմտյան Հայաստանի հին քաղաքները, Ստամբուլը և այն բոլոր վայրերը որտեղ նա երբևիցե եղել է:
Արա Գյուլերը վախճանվեց 2018 թ. հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում:

Ես լուսանկարիչ չեմ, ֆոտոլրագրող եմ` լուրը ցույց տվող:
Արա Գյուլեր

vnews.am