Գագիկ Սուրենյան. եղանակը առաջիկա օրերին
Advertisement 1000 x 90

Գագիկ Սուրենյան. եղանակը առաջիկա օրերին

Նոյեմբերի 1-ին արկտիկական օդի ներհոսքը այնքան ուժեղ է, որ այդ օրը գիշերը ավելի տաք է լինելու քան ցերեկը, Երևանում գիշերը կլինի +8, ցերեկը +4…+5:

ՈՒշադրություն

Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով:

Նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց:

Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ: Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:

Գյուղատնտեսներ, ինչ բերք ու բարիք ունեք հավաքեք

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում ու Երևանում հնարավոր է 0…-2 աստիճան ցուրտ: