Սորոսի տան մոտակայքում ռումբ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Սորոսի տան մոտակայքում ռումբ է հայտնաբերվել

Նյու Յորքի նահանգում հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք են հայտնաբերել ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ: Այդ մասին իր կայքում հայտնել է The New York Times թերթը:

Ըստ նրա տեղեկատվության՝ կանչվել են սակրավորներ, որոնք սարքի կառավարվող պայթեցում են իրականացրել: Բեդֆորդ քաղաքի եւ Ուեսթչեսթեր օկրուգի իշխանությունները հրատարակությանը տեղեկացրել են, որ սկսել են պարզել պայթուցիկ սարքի տեղադրման հանգամանքներն ու դրդապատճառները: Դրա տեսակն առայժմ չի ճշտվում: Թերթը չի կարողացել պարզել՝ Սորոսն ինքն արդյոք իր տանն էր գտնվում, երբ հայտնաբերվել է պայթուցիկ սարքը: Ջորջ Սորոսը Soros Fund Management հեջ-ֆոնդի հիմնադիրն է ու ղեկավարը եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes հանդեսի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է մոտավորապես 25 մլրդ դոլար: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Սորոսը նրան համարել է դիկտատուրայի եւ ԱՄՆ-ն մաֆիոզ պետության վերածելու կողմնակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր