Միացյալ Նահանգների նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է nytimes.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված սարքերը նման են եղել հոկտեմբերի 22-ին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում հայտնաբերված պայթուցիկին: Հաղորդվում է, որ ռումբերը վնասազերծվել են մասնագետների օգնությամբ: Արարքի հեղինակները դեռևս հայտնի չեն:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ մարդկանց տարհանում են Նյու Յորքի Time Warner Center- ից, որտեղ վերլուծվում է փոստային նամակագրությունը:
Դեպքի վայրում են արագ արձագանքման թիմն ու ոստիկանները:
CNN-ի փոխանցմամբ, Նյու Յորքի ոստիկաններն ուսումնասիրում են կասկածելի փաթեթը, որը նման է ԱՄՆ-ի գաղտնի ծառայության կողմից հայտնաբերված և Սպիտակ տուն, ինչպես նաև նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հասցեագրված փաթեթներին:
Կասկածելի փաթեթը անվտանգության նկատառումներով դուրս է հանվել շենքից: