Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հարցն իրավական խնդիր է և իրավականորեն պետք Է լուծվի։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողներին։
«Ես ինքս՝ որպես մի մարդ, ով եղել է ընդհատակում, ով եղել է բանտում, ասեմ, որ ինձ համար բոլոր առումներով բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը», — նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություն տարածվեց, թե Սիրադեղյանը մահացել է։ Լուրը, սակայն, ավելի ուշ հերքվեց։
ՆԳՆ նախկին ղեկավարը հետախուզման մեջ է։ Նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում` սպանությունների։