Չինաստանի Չունցին քաղաքում զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա և 14 երեխայի վնասել, փոխանցում է NTV-ն՝ հղում անելով Չունցինի ոստիկանությանը:
Նշվում է, որ 39-ամյա կինը հարձակում է գործել առավոտյան մանկապարտեզի դարպասների մոտ, երբ երեխաները վերադառնալիս են եղել մարզանքից:
Մանկապարտեզի աշխատակիցներին և պահակներին հաջողվել է կանգնեցնել կնոջը, դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան ձերբակալել են:
Կնոջ արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում: