Նորվեգիայի ապագա թագուհին անբուժելի հիվանդ է
Advertisement 1000 x 90

Նորվեգիայի ապագա թագուհին անբուժելի հիվանդ է

Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտը՝ նորվեգական գահի ժառանգորդ Հաակոնի կինը, պատմել է, որ իրեն անբուժելի հիվանդություն են ախտորոշել: Այդ մասին հայտնել է BBC News տեղեկատվական պորտալը: Բժիշկները նրա մոտ թոքերի ոչ սովորական ֆիբրոզ են հայտնաբերել:

Այս հիվանդության դեպքում թոքերում սպիներ են առաջանում, ինչը դժվարացնում է շնչառությունը: Ախտորոշումն արվել է հիվանդության վաղ փուլում: Մետե-Մարիտը նշել է, որ ապագայում ինքը, հնարավոր է, ստիպված կլինի ավելի քիչ ներկա գտնվել թագավորական ընդունելություններին:

Սակայն այժմ նա մտադիր չէ հրաժարվել աշխատանքից: «Իմ նպատակն է՝ շարունակել աշխատել և որքան կարելի է շատ մասնակցել պաշտոնական միջոցառումներին»: Մետե-Մարիտը, որն առաջ մատուցողուհի էր աշխատում և դաստիարակում էր թմրանյութերի առևտրով զբաղվող նախկին ամուսնուց ունեցած դստերը, գահաժառանգ Հաակոնի հետ ծանոթացել էր 1990-կան թվականներին անցկացված երաժշտական փառատոնի ժամանակ: 2001 թվականին նրանք հարսանիք են արել:



Նման նյութեր