Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Փոլը ցանկանում էր, որ «Oh! Darling» երգում իր ձայնը հնարավորինս կոշտ հնչեր: Օրեր շարունակ առավոտները նա գալիս էր ստուդիա և կրկին ու կրկին փորձարկում էր ձայնը՝ մինչ կհավաքվեին խմբի մյուս անդամները: «Ես նպակադրվել էի, որ երգը հնչի այնպես, կարծես թե ես մեկ շաբաթ անընդմեջ երգում եմ այն բեմից»,- պատմում էր Փոլը: Բայց Ջոնն այդպես էլ հավանություն չտվեց նրա վոկալին այդ երգում, համարելով, որ ինքը դա ավելի լավ կաներ: «Անկասկած՝ սա Փոլի լավագույն երգերից մեկն էր, բայց ոչ նրա լավագույն կատարումը: Ես միշտ մտածում էի, որ Փոլը կարող էր այս երգը շատ ավելի լավ կատարել՝ ի վերջո այն ավելի մոտ էր իմ ոճին, քան նրա: Բայց երգը Փոլն էր գրել, և պարզ է, որ հենց ինքն էլ ցանկանում էր այն կատարել»,- հիշում էր Ջոնը»: