Apple-ն iPhone-ը պաշտպանել է հատուկ ծառայություններից. Forbes
Advertisement 1000 x 90

Apple-ն iPhone-ը պաշտպանել է հատուկ ծառայություններից. Forbes

Apple ընկերությունը կարողացել է iPhone-ի համար պաշտպանություն մշակել հաքերային հարձակումների դեպքում: Այդ մասին գրել է Forbes-ը:

Այս տարվա մարտին հրատարակությունը հայտնել էր, որ Grayshift ամերիկյան ընկերությունն ստեղծել է Graykey ալգորիթմը, որը թույլ է տալիս կոտրել iOs օպերացիոն համակարգով սարքերի, ներառյալ iPhone X-ի նշանաբառերը: Նշվել էր, որ ֆիրման կարող է իր մշակումներն օգտագործել ի շահ իշխանության մարմինների, ոստիկանության և հատուկ ծառայությունների: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Apple-ը կարողացել է վերացնել խոցելիությունը և պաշտպանության համակարգ մշակել այն գաջեթների համար, որոնք աշխատում են 12 և ավելի բարձր iOs-ով:

Ընդ որում՝ պահպանվում է տվյալների՝ չծածկագրված տեղեկատվության կամ սարքում առկա ֆայլերի չափերի ու թղթապանակների կառուցվածքի վերաբերյալ տեղեկությունների «մասնակի կորզման» հնարավորությունը: