Հայկ Մարտիրոսյանը՝ Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարի հաղթող
Advertisement 1000 x 90

Հայկ Մարտիրոսյանը՝ Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարի հաղթող

Ծաղկաձորում ավարտվել է «Ծաղկաձոր Օփեն» միջազգային մրցաշարը, որի շրջանակում անցկացվել է 4 մրցաշար:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիմնական մրցաշարին մասնակցել է 40 շախմատիստ, այդ թվում՝ 2 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ:

Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

4 շախմատիստ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Հողմրցյանը, Դավիթ Շահինյանը և Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Նոզդրաչովը և Արսեն Մնացականյանը, վաստակել են 6.5-ական միավոր և կիսել  2-5-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արթուր Հողմրցյանը, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Մինչև 12 տարեկանների մրցաշարի հաղթող է դարձել Դավիթ Աբրահամյանը:

Մինչև 10 տարեկանների ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Էդիկ Հովսեփյանը, իսկ մինչև 8 տարեկանների մրցաշարում Նարեկ Ղազարյանը 7.5 միավորով գրավել է առաջին տեղը:

armsport.am