Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ անգամ, այլ առիթով, արտահայտվել եմ այս թեմայով, ևս մեկ անգամ անդրադառնամ․
ՀՀԿ֊ն և նրան ծառայած, աջակցած, հպատակված կուսակցությունները, գործիչ, թե գործիք հանդիսացողներն ու տարատեսակ փորձագանգերը որևէ հույս չունենան, թե ենթադրյալ տեղ ունեն հայաստանյան թեʹ ներքին, թեʹ արտաքին թեմաներին վերաբերող որևէ դիսկուրսում։
Նոր իշխանության գործունեության որևէ քննադատության, քննադատական վերաբերմունքի հետ կապված գեթ մեկ կաթիլ անգամ հույս կամ ակնկալիք չունենան, թե դա իրենց ինքնադրսևորման կամ սեփական նշանակությունը բարձրացնող հնարավորություն կամ տարածք է։
Դուք այլևս փակված ու մարված եք, Դուք այլևս որևէ անելիք չունեք հայաստանյան գործընթացներում ու իզուր ոտքի տակ չընկնեք․․․․»:
Մեկ անգամ, այլ առիթով արտահայտվել եմ այս թեմայով, ևս մեկ անգամ անդրադառնամ․ՀՀԿ֊ն և նրան ծառայած, աջակցած, հպատակված…
Gepostet von Artur Sakunts am Montag, 29. Oktober 2018