Արգենտինայի մայրաքաղաքում արձան են բացել Դիեգո Մարադոնայի պատվին, որի 58 տարին լրացել է հոկտեմբերի 30-ին: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը: 4 մետր բարձրությամբ արձանը պատրաստել է տեղացի քանդակագործ Խորխե Մարտինեսը:
Բրոնզե հուշարձանը կանգնեցված է Բուենոս Այրեսի հյուսիս – արևմուտքում՝ «Արխենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի մրցասպարեզի մոտ, ակումբ, որտեղ պրոֆեսիոնալ մակարդակով դեբյուտել է աշխարհի ապագա չեմպիոնը: Մարադոնայի երկրպագուները նաև նկարել են ֆուտբոլիստի դիմանկարը մարզադաշտի պատերից մեկի վրա: «Մարադոնայի արձանը կանգնեցվել է ի նշան հարգանքի ֆուտբոլիստի վարպետությանը: Ամբողջ աշխարհից մարզասերները կժամանեն Բուենոս Այրես՝ տեսնելու այն:
Մարադոնան դարձել է Արգենտինայի հոմանիշը»,- ասել է թանգարանի տնօրեն Սեսար Պերեսը, որը դարձել է արձանի ստեղծման նախաձեռնողը: