Արքայազն Հարին ու Մեգան Մարքլն ավարտել են առաջին համատեղ թագավորական շրջագայությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլն ավարտել են առաջին համատեղ թագավորական շրջագայությունը

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, ավարտել են իրենց առաջին համատեղ թագավորական շրջագայությունը:

Ինչպես նշում է Reuters-ը, 16-օրյա շրջագայության վերջին կանգառը եղել է նորզելանդական Ռոտորուա քաղաքը: Այստեղ նորապսակներն այցելել են արգելոց, ծանոթացել Նոր Զելանդիայի էնդեմիկ թռչուններից մեկին՝ կիվիին: Հարին ու Մարքլն անուններ են տվել ձվից նոր դուրս եկած թռչնակներին:

Բացի այդ, նրանք հանդիպել են վերացող մաորի ցեղի անդամների հետ ու նրանց թե ռեո կոչվող լեզվով երգել մաորիների ավանդական երգերից մեկը:

Հիշեցնենք, որ շրջագայության ընթացքում իրենց առաջնեկի ծնվելուն սպասող զույգը եղել է Ավստրալիայում, Ֆիջիում, Տոնգայում ու Նոր Զելանդիայում:

tert.am



Նման նյութեր