Բրիտանացի Թոմ Փիրսին դդումից նավակ է պատրաստել, որով նավարկել է Գրեյթ Ուզ գետով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ նշելով, որ գետը, որն անցնում է անգլիական Յորքով, երկարությամբ 4-րն է Միացյալ Թագավորությունում:
Ինչպես հաղորդվում է, բրիտանացին իր դդում-նավակով ցանկանում է հայտնվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:
Փիրսիի կարծիքով՝ այն ամենամեծն է աշխարհում: