Կանադայի Օնտարիո նահանգում ճանապարհորդները պատահաբար հանդիպել են արտառոց գեղեցկության ճերմակ որմզդեղների, որոնց հասցրել են տեսանկարահանել:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են կենդանիներն առանց շտապելու հատում ճանապարհը:
«Ի՜նչ հրաշալի տեսարան»,- հրապարակմանը կից գրել է տեսանյութի հեղինակ Նիկոլ Լեբլանը:
Հայտնի է, որ ճանապարհորդները որմզդեղներին հանդիպել են կանադական Ֆոլեյեթ քաղաքից ոչ հեռու:
Նյութի մեկնաբանություններում սոցցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց հիացմունքն են հայտնել՝ խոստովանելով, որ երբևէ չեն տեսել նման որմզդեղների: Նույնիսկ որսի մեծ սիրահարները հույս են հայտնել, որ նման գեղեցիկ կենդանիներին ոչ ոք չի որսա: