ԱՄՆ-ի Նյու Ջերսիի բնակիչ Ռոբերտ Ստյուարտը մեկ օրվա ընթացքում շահել է 5 միլիոն դոլարի ջեքփոթը, իսկ դրանից հետո կարողացել է վիճակախաղի տոմսերով շահել ևս 500 դոլար և 100 դոլար: Նոյեմբերի 6-ին այս մասին հայտնել է UPI գործակալությունը:
Ամերիկացին պատմել է, որ ինքը գնել է ակնթարթային վիճակախաղի մի քանի տոմսեր և արդեն խանութում պարզել, որ 5 միլիոն դոլար է շահել: Նա մոտեցել է վիճակախաղի աշխատակցին՝ տոմսը վերստուգելու համար: Վերջինս կանչել է իր պետին, որը, Ստյուարտի խոսքով՝ դուրս է եկել իր առանձնասենյակից և շնորհավորել հաղթողին: Դրանից հետո, Ստյուարտը որոշել է մեկ անգամ ևս փորձել բախտը և գնել է ևս երկու տոմս, որոնք նույնպես շահող են եղել՝ մեկը 500 դոլար է բերել նրան, իսկ երկրորդը՝ 100 դոլար: